Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Մինասյանը կկալանավորվի 2 ամսով:
Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:
Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը բոլորին հանդարտեցրել և հորդորել է մնալ տեղում: Նշենք, որ Դավիթ Մինասյանն իր երկվորյակ եղբոր՝ Միքայել Մինասյանի հետ, ձերբակալվել է միջադեպից հետո։ Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: