ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը

Տարածաշրջանային հարցեր, Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգացումներ, ՀՀ-ԵՄ ամուր գործընկերության օրակարգ և հարաբերությունները խորացնելու ուղիների շուրջ քննարկումներ. թեմաների լայն շրջանակ, որոնք արծարծվել են ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի շփումների ժամանակ:
Դրանք ներառել են շփումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի, Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Անդորրայի ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի, Չեխիայի, Իռլանդիայի գործընկերների հետ:
ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը, ամուր կամուրջների կառուցումը: Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու մարդու իրավունքների հարգման հիման վրա ստեղծված միջազգային կառույցներն այն հարթակներն են, որտեղ մենք մեկտեղում ենք ջանքերը՝ մեր քաղաքացիների համար ավելի ապահով ու անվտանգ միջավայր ապահովելու նպատակով»:

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք