ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է ԵԽԽՎ նախագահի հայտարարությունները: Թեոդորոս Ռուսոպուլոսը, մասնավորապես, նշել էր՝ այն փաստը, որ Բաքուն հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի կայացրած որոշումները, հաստատում է Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու արդարացիությունը:

ԵԽԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը զրպարտում և անհարգալից վերաբերմունք է դրսևորում Եվրոպայի խորհրդի նկատմամբ: Նա նաև մեղադրել է Իլհամ Ալիևին՝ ադրբեջանական իշխանության ընդդիմախոսներին բանտարկելու, մարդու իրավունքները խախտելու և միջազգային կառույցների հետ չգործակցելու համար:

«Մենք չենք վախենում Ալիևից կամ որևէ մեկից, որն իրեն բռնապետի պես է պահում»,- հավելել է ԵԽԽՎ նախագահը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պնդել է՝ իր երկրի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵԽԽՎ-ին իբր երկակի չափորոշիչների և հակաադրբեջանական քաղաքականության համար։

«Ադրբեջանի նախագահին էլ բռնապետ անվանելը միանգամայն անընդունելի է»,- ասել է պաշտոնյան, հավելել, որ բռնապետը Թեոդորոս Ռուսոպուլոսն է: Հաջիզադեն տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում:

Related posts

Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի համար. Հռոմի պապ

Արա Աղանյանը ծանրամարտի ԵԱ-ում 4-րդն է, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը