Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում․ Մանե Գևորգյան

Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում ՌԴ դրոշի բացակայությանը։

«Այստեղ արարողակարգային հարց ընդհանրապես չկա, ընդունող կողմի դրոշն է միայն լինում: Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում»,- ասել է խոսնակը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ արարողակարգային սխալի պատճառով ՀՀ վարչապետի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ ՌԴ դրոշը չի եղել:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Related posts

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը

Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել