Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով. վարչապետ

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստումների կարևորությունը:

«Եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, կորոնավիրուսը վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով ու շատ ավելի մեծ մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան երկրորդ պատվաստում ստացած 700 հազար քաղաքացի, ինչն այսօրվա իրադրության առանցքային պատճառն է: Նախ, մեր մյուս քաղաքացիներին պետք է երկու պատվաստումով պատվաստենք, հետո զուգահեռ 3-րդ պատվաստումներն իրականացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Կառավարության ընտրած քաղաքականությանը:

«Առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք՝ լոքդաունների քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը: 2020-ի մայիսին ենք սկսել դանդաղ վերացնել լոքդաունները, նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակում չենք վերադարձել այդ լուծմանը, որովհետև հասկացել ենք, որ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց վարչապետը:

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան