Եթե Թեհրանը ողջախոհություն ցուցաբերի, Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրներ չեն լինի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանից վերադառնալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանն ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է ցուցաբերում և զիջումների չի գնում այդ հարցում։

Նրա խոսքով՝ Ալիևը հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերություններում փոփոխություններ չկան, այդ պետության հետ ունեն նույն կապերը, ինչ տարբեր երկրների հետ, և ապագայում էլ այդ հարաբերությունները կշարունակվեն։ Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանը կարող է իրականացնել ցանկացած առևտուր Իսրայելի հետ:

«Այս հարցում պետությունները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա: Հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի։ Այդ դեպքում նա խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը