Եթե ԱՄՆ-ն կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ՌԴ-ն ևս ստիպված կլինի նման զենք օգտագործել. Շոյգու

Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, ռուսական զորքերը ստիպված կլինեն նմանատիպ զենք կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում է rtvi.com-ը:

«Եթե Միացյալ Նահանգները կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, ապա ռուսական զինված ուժերը ստիպված կլինեն ի պատասխան նման զինատեսակներ օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի դեմ», – ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինանոցում կասետային զինատեսակներ են պահվում «իրադարձությունների տարբեր զարգացումների համար»։

«Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները, դրանց տեսականին ավելի լայն է ու բազմազան: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում դրանք ռազմական գործողություններում օգտագործելուց՝ «հասկանալով այն սպառնալիքը, որ նման զինամթերքը ներկայացնում է խաղաղ բնակչության համար»,- նշել է Շոյգուն։

Հիշեցնենք՝ ուրբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Կիևին կասետային զինամթերք կմատակարարի որպես անվտանգության նոր 800 միլիոն դոլար արժողությամբ փաթեթի մաս: Կասետային զինամթերքն արգելված է ավելի քան 100 երկրում, սակայն ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը չեն ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զենքի արտադրությունը, պահեստավորումը, օգտագործումն ու փոխանցումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան գրավոր հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի կողմից տրամադրվելիք կասետային զինամթերքը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում կամ բնակեցված տարածքներում։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան