Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, դա կնշանակի, որ ԵՄ առաքելությունը հաջողել է. Ռիտեր

Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին: Հրապարակված հոդվածում նշվում է, որ 2020 թ. ձեռք բերված հրադադարը փխրուն է, և խաղաղ բնակիչները վախենում են Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումից:

Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ թեպետ շատ հայեր ուրախությամբ են ընդունել առաքելության տեղակայումը, իրենց դիտորդներին Ադրբեջանի տարածք մուտք գործել չեն թույլատրում, ուստի իրենք չեն կարող նկատել, օրինակ՝ հերթական հարձակմանը պատրաստվելիս զորքերի տեղաշարժը:

«Շատ հայեր կարծում են, որ գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում կլինի: Եթե դա տեղի չունենա, կնշանակի` մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է նա:

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները