ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ. Սինիրլիօղլու

Եվրոպայում անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը:

«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այդ իրադարձության առթիվ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այդ հարցում։

ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրին դեպի ամուր խաղաղություն ու կայունություն բերելուն։ ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել իր առաջադրանքը՝ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կյանքի կոչման առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը