Դպրոցական միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների. ԿԳՄՍ նախարար

Որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ իրականում դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն: ԱԺ-ում, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք պետք է լուրջ հարց տանք, թե որն է դպրոցական միջոցառումների նպատակը։ Դրանք վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների, որտեղ Վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում, և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում»,- նշեց նա։

«Դպրոցական բեմը երեխաների համար պետք է լինի ստեղծագործելու և ինքնարտահայտվելու տեղը, և մեր փոփոխություններն ուղղված են դրան, ու մենք ամեն կերպ ինքներս խրախուսելու ենք, որ դպրոցները տան հարթակ երեխաներին և դադարեն խոսել երեխաների փոխարեն»,- ասաց նախարարը:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան