Դուք ո՞ւմ կարող եք պաշտպանել. Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Դուք կարող էիք երկինքը փակել, բայց … Ես չգիտեմ` դուք ո՛ւմ կարող եք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանելու ձեր` դաշինքի անդամ երկրները: Մեզ դուք չեք կարող գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել` դաշինքի` Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելու համար:

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ