Դուրովն ազատ է արձակվել գրավի դիմաց

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այդ մասին հաղորդում է Փարիզի դատախազությունը։ Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Դուրովին կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ: Նախնական տվյալներով՝ քննվում է 12 ենթադրյալ հանցագործություն, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումից հրաժարվելը, ինչպես նաև մասնակցությունը անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի պահպանմանը, թմրանյութերի տարածմանը, հաքերային հարձակումներին և խարդախությանը:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք