Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը «Ալ- Մաքթում» օդանավակայան

Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։

Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի “Ալ- Մաքթում ” և Երևանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։

Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ info@flyone.am և claims.am@flyone.eu հասցեներով»,-նշել է նա։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում