Դիարբեքիրում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5-ը՝ մահացել

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5 մարդ, այդ թվում ՝ նորածին երեխա, մահացել են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «TRT Haber»-ը։

Նշվում է, որ ավտոբուսի վարորդը անձրևի պատճառով կորցրել է կառավարումը, որի հետևանքով մեքենան շրջվել է։ Ավտովթարի վայր են ժամանել հրշեջների, ոստիկանների և բժիշկների մի քանի բրիգադներ։ Ավտոբուսի 23 տուժած ուղևորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Կատարվում է հետաքննություն, ավտոբուսի վարորդին, երկրորդ վարորդին և օգնականին ձերբակալել են։

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները