Դժվարանցանելի և փակ ճանապարհներ, տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Սիսիան-Զանգեր, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

Տիրանայում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան