«Դետեկտիվ մայրիկը»

Untitled-1

Սերիալի գլխավոր հերոսուհին՝ Լարիսան հիանալի քննիչ է, ինչպես նաև երկու որդիների մայր: Նրա մասնագիտական ոճն է նվազագույն նշանակություն տալ իրեղեն ապացույցներին, հետազոտությունների և վերլուծությունների արդյունքներին: Հանցագործներին բացահայտելու նրա հիմնական զենքը ինտուիցիան է: Ամեն անգամ նա բախվում է հանելուկների, որոնք ներթափանցելու են նրա անձնական կյանք, որտեղ առանց այն էլ ամեն ինչ հարթ չէ:
Ժամանակ անց Լարիսան բաժանվում է ամուսնուց և ստիպված է լինում աշխատել վերջինիս ղեկավարությամբ:
Կկարողանա՞ Լարիսան վերականգնել իր հոգեկան հանգստությունը և նորից սեր գտնել, չնայած այս ամբողջ խառնաշփոթին, կիմանանք՝ դիտելով «Դետեկտիվ մայրիկը» երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 17:30-ին, «Ցայգ»-ի եթերում:

Related posts

Սպորտ և միասնություն՝ ուսուցիչների մասնակցությամբ. բացառիկ նախաձեռնություն Գյումրիում

Գյումրիում կայացավ Կարապետ Հովսեփյանի անվան առաջին մրցանակաբաշխությունը

Սպորտային ակրոբատիկայի մրցումներ Գյումրիում