Դեսպան Ներսեսյանը Օքսֆորդի համալսարանի ուսանողներին է

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Օքսֆորդի համալսարանի դիվանագիտական բաժնի ուսանողներին՝ պրոֆեսոր և նախկին ՄԹ դեսպան Ջոն Բեյերի ղեկավարությամբ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ՀՀ-ՄԹ փոխգործակցության զարգացման իր տեսլականը, ԼՂ հիմնահարցի պատմությունը և 2020 թ․ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայից հետո Արցախի շուրջ ձևավորված ներկա իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Դեսպանը նաև պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսական ներուժին և Միացյալ Թագավորության հետ հարաբերություններին։

Related posts

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ