Դեսպան Մկրտչյանը հույն պատգամավորի հետ քննարկել է հայ-հունական հարաբերությունները

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ:

«Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:

Related posts

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով