Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը

Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Ս․թ․ նոյեմբերի 14-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Related posts

500 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար

Օգոստոսի 12-ի երեկոյան Եվրոպային և Ռուսաստանին սպասվում է վերջին 25 տարվա ամենախոշոր աստղագիտական երևույթը

Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա