Դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ
Հունիսի 7-8-ը Լյուքսեմբուրգում այցով գտնվող դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան Կլոդ Հոլերիշի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Սիմոն Բեկի, ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությեւնների, քաղաքական ուժերի և գործարար շրջանակների հետ։

Տ. Բալայանը կարդինալ Հոլերիշին է փոխանցել Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թ. Հայաստան այցից արված լուսանկարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնությանը և բարեկամական կապերին։ Զրուցակիցներն խոսել են Հայ առաքելական և Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցիների միջև շփումները խորացնելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու փոխադարձ հետաքրքրության մասին։

ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններին, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են Արցախի և հարակից շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական-մշակութային հուշարձանները։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից