Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահին

Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ օրակարգը բազմաբովանդակ դարձնելու ողղությամբ:
Դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում պատրաստ է առավելագույնս զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Զրուցակիցներն առանձնակի կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին