Դեպի կայուն ու կանաչ զարգացում. ծրագիրը հաջողությամբ ավարտվեց

Թափոնների կառավարման արդիական համակարգի ներդրում, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մշակում, էկոլագիապես անվնաս քաղաքային տրանսպորտի ,  էլեկտրոնային տոմսավավերացմամ համակարգի ներդրում, աղբի տարանջատման և վերամշակման ենթակառուցվածքի ստեղծում, բնակիչների քաղաքային կառավարմանը մասնակից դարձնելու հնարավորություն. քայլեր, որոնք տանում են « Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի արդյունքների իրականացմանը: Ամփոփելով ծրագրի արդյունքերը, արձանագրվում է, որ  Գյումրիում և Վանաձորում ձեռք են բերվել ընդհանուր առմամբ 10 էլեկտրական ավտոբուս, 2 տոմսավավերացման համակարգ, 700 աղբաման՝ խառը աղբի համար, 700 աղբաման՝ պլաստիկ թափոնների համար, 4 մամլիչ՝ թափոնների սեղմման համար, 2 մեքենա՝ փողոցների մաքրման համար, 2 հոսքագիծ պլաստիկ թափոնների վերամշակման համար, 15 նոր աշխատատեղ, 2000 բնակչի ներգրավում ծրագրի տարբեր գործընթացներին, բնապահպանական կրթություն 400 երեխաների համար:

Related posts

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի