Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:

Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, հղում անելով «Լուրեր»–ին։

Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիօվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ երեխայի մայրը հայտնել էր, որ ինքն է երեխային նետել Դեբեդ գետը, նշանակված են փորձաքննություններ, երեխայի մայրը կալանավորված է։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել