Դդմաշեն գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կա զոհ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դդմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և գլորվել ձորը։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորից։

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա