Դատարանից վերադարձած դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատաչողական ծառայությունից։

Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է, իսկ դեղնավունը՝ թութուն։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Related posts

ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր

Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը

Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան