Դատավորը որդեգրման գործով կայացրել է չպատճառաբանված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրեց Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարը (26.12.2022 թ.) միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում է կայացվել միջնորդությունը բավարարել:

Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով:

Դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման:

Բացի այդ, Դատարանը՝ անտեսելով Ընտանեկան օրենսգրքի մի շարք հոդվածներ, վճռի եզրափակիչ մասում ներառել է տեղեկություններ որդեգրված երեխայի հոր անվան, հայրանվան և ազգանվան վերաբերյալ, այդ կերպ՝ վճռով որոշել է ամուսնության մեջ չգտնող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան հետ կապված հարցը, որպիսի լիազորություն դատարանին վերապահված չէ:

Դատավորը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ. նախարարի միջնորդությամբ` ԲԴԽ-ն դադարեցրեց…

Опубликовано ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia Понедельник, 30 января 2023 г.

Related posts

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ