Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա. ֆրանսիացի պաշտոնյա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ, Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսին: Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնյային ստեղծված բարդ իրավիճակում Հայաստան այցելելու ու հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար:
Թիերի Կովաքսն իր հերթին վերահաստատել է, որ Հայաստանի կողքին են և դատապարտում են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի տարածքային միավորների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերը, ինչպես նաև ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից է Գորիս-Վիենն բազմաոլորտ փոխգործակցությունը:
Ընդգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը` զրուցակիցները քննարկել են Հայաստանի տարածքային միավորների և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի մտադրությունը՝ զարգացնելու Սյունիքի մարզի հետ գործակցություն՝ փոխանցելով շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի ուղերձը, որ վերջինս պատրաստ է անձամբ այցելել Հայաստան ու Սյունիքի մարզում ստորագրել երկու տարածքային միավորների միջև համագործակցության հուշագիր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետևողական ու պարբերական աշխատանքները՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագրի տեքստում հնարավոր ոլորտները նախանշելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

🇦🇲ℹ️ 🇫🇷ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է…

Опубликовано ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Воскресенье, 18 сентября 2022 г.

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան