Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում շաուրմաների միջից ծառայողները հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 6 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներ։

Հանձնուքը բերած քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Related posts

Սեդրակ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards