Դատական համակարգը կանգնած է կոլապսի առաջ. ահազանգում են  իրավաբանները

2022 թվականի դեկտեմբեր ամսին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածու Վահագն Թորոսյանը իրավական պետություն ունենալու չափանիշների մասին է խոսում: Նշենք, որ Թորոսյանը նաեւ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Բարդ է դեպի դատարաններ հանրության վստահության բարձրացման մասին խոսել, երբ օր օրի այն նվազում է։ Պատճառը դատարանների ծանրաբեռնվածությունն է։ Ծանրաբեռնվածությունը դատական համակարգում զգալի է հանրապետության բոլոր մարզերում, բայց Շիրակի մարզում, ինչպես իրավաբաններն են նշում, կանգնած են ճգնաժամային կոլապսի առաջ։ Մեկ դատավորի վարույթում կարող է, օրինակ, մինչեւ 4000 գործ լինել, ինչն էլ ազդում է դատաքննության ողջամիտ ժամկետների վրա։ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանների խոսքով՝ կան 9 քաղաքացիական դատավորի տեղեր, որոնցից զբաղված են ընդամենը երեքը։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ