Դավիթ Կիրակոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պոցոսյանը ապրիլի 7-ին հրաման է ստորագրել, որի համաձայն արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից։ Որոշման համար հիմք է հանդիսացել Դավիթ Կիրակոսյանի դիմումը։ Վերջինիս լիազորությունները դադարեցվել են ապրիլի 7-ից։

Դավիթ Ռուբենի Կիրակոսյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ից՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից։

Related posts

5000-ի փոխարեն՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր․ կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն