Դավիթ Առուշանյանն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին

«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։
Նիստը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցել են ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեներ մուտքագրման գործընթացի վերլուծության և մի շարք այլ հարցեր։
Այսօր ավելի դետալային քննարկվել են նախորդ նիստում առանձնացված խնդիրների լուծման երկու տարբերակները, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կներկայացվեն վարչապետի հաստատմանը»,- ասված է Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան