Դավիթ Առուշանյանը անդրադարձել է Մկրտիչ Արզումանյանի անձի շուրջ ծավալված քննարկումներին

Վերջին 2 օրերի ընթացքում Մկրտիչ Արզումանյանի անձի շուրջ ծավալվել են տարբեր քննարկումներ:Դրան անդրադարձել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Առաջին դեպքը չէ, ցավոք, ոչ էլ վերջինը, երբ հասարակության մի փոքր զանգված, բացառապես քաղաքական նկատառումներով, փորձում է կեղտոտել ու փչացնել ամենամաքուրն ու չքաղաքանացվածը, արժեքավորը, որը քննարկման առիթ անգամ չպետք է դառնար:
Փորձում են, բայց հաջողու՞մ են արդյոք:
Մկրտիչ Արզումանյանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արտիստներից է, միևնույն ժամանակ համեստ, զուսպ ու աշխատասեր մարդ, որը երբևէ չի տրվել որևէ ժամանակի սադրանքի, լուռ աշխատել է, իր գործն արել, արժեք ստեղծել:
Արժանապատիվ հայ մարդ, որը վստահաբար, իր մեջ կրում է նաև գյումրեցու պատվախնդրություն:
Ցավում եմ, որ մենք դեռ չենք կարողանում ըստ արժանիքի գնահատել այն մարդկանց, որոնք իսկական նվիրյալ են, արդարամիտ են, քաղաքականացված չեն, թեև այսօր փորձում են քաղաքական շարժառիթներով թիրախավորել արտիստին:
Մեր տաղանդավոր հայրենակիցներին անհիմն ու անիմաստ, իբր թե սուր քննադատության արժանացնելով` հարվածում ենք ինքներս մեզ ու մեր ինքնությանը, մեր իսկական արժեքներին: Խորհուրդ կտամ` պարզապես հեռու մնալ նրանցից: Ինչը անբիծ է` կեղտոտել պարզապես չի ստացվի, որովհետև ձեր որևէ մեղադրանք չունի հիմք և խոսք է օդում:
Համոզված եմ, որ մեր սիրելի արտիստը` Մկոն, իրեն բնորոշ համեստությամբ կշարունակի անել իր գործը` մնալով իսկական հային ու գյումրեցուն բնորոշ որակներին հավատարիմ»,- ասված է գրառման մեջ:

Related posts

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա