Դասականը  տարածելու  գաղափարի  շուրջ համախմբվելով՝ « ART շաբաթ» դասական երաժշտության փառատոնի մեկնարկը տրված է

Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ՝ Գյումրիում մեկնարկեց «ART շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը: «ART շաբաթի»-ի  բացումը կայացավ  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝  Խաչատրյան Տրիոյի կողմից մատուցված գեղեցիկ համերգային ծրագրով։ Այս փառատոնը Գյումրիում անցկացվում է երկրորդ անգամ՝ Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ: Հունիսի 20-27-ը քաղաքի տարբեր համերգասրահներում, թանգարաններում եւ դահլիճներում տեղի  բոլոր երաժշտական ու արվեստի  դպրոցների,  երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի, ինչպես նաեւ օտարերկրյա   հրավիրյալ  երաժիշտների մատուցմամբ  Գյումրիում կհնչի դասական երաժշտություն:

 

 

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին