Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Մարտի 31-ի վաղ առավոտյան 28-ամյա Օմեր Չոշքունը հրազենով սպանել է իր՝ ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը՝ 20-ամյա Սարե Չոշքունին, ինչպես նաև կնոջ հորը, մորը և 13-ամյա եղբորը։

Դեպքը տեղի է ունեցել Քաբաչընթար թաղամասում 04:00-ի սահմաններում։ Բոլոր զոհերը ստացել են մահացու հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։ Դեպքից հետո փախուստի դիմած կասկածյալը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։ Պարզվել է, որ ավելի վաղ դատարանը 1 ամսով պաշտպանական միջոց էր կիրառել կնոջ նկատմամբ՝ կապված կասկածյալի հետ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին