Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, ծայրահեղ ծանր է. Ավանեսյան

Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այդ մասին Ֆեյսբուքում արված գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա։

Related posts

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի