Դադարեցվել է «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲԸ-ին պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

«Վերոնշյալ լցակայանի և նավթամթերքի պահեստարանում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել է վերը նշված հասցեում «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերությանը պատկանող և նրա կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան