Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը

Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը՝ Շեսխարիսը, դադարեցրել է նավթի բեռնումը լցանավեր: Տերմինալի գործունեության դադարեցումը տեղի է ունեցել Սև և Ազովի ծովերում նավերի վրա ուկրաինական հարձակումների ակտիվացման հետևանքով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով նավագնացության տվյալներին, արբանյակային պատկերներին և նավերի հետևման ծառայություններին:

Տարվա սկզբից ի վեր Շեսխարիսով օրական բեռնվել է միջինը մոտ 650000 բարել նավթ: Նավահանգստի փակումից կաթվածահար է եղել Ռուսաստանի նավթի արտահանման մեկ հինգերորդը, որն այս տարի միջինը կազմել է օրական 3,6 միլիոն բարել:

Նախօրեին Ռուսաստանի իշխանությունները նախազգուշացրել էին Սև ծովում Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտում գտնվող բոլոր նավերին, որ տարածքն անվտանգ չէ ուկրաինական օդային և ծովային դրոնների հնարավոր հարձակումների պատճառով: Արդյունքում վտանգի տակ է հայտնվել նաև հացահատիկի արտահանումը. Նովոռոսիյսկով արտահանվում է արտերկիր վաճառվող ռուսական հացահատիկի մոտ մեկ երրորդը։

Related posts

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին