Գևորգ Պապոյանը ինժեներական HBL India ընկերությանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշոր ինժեներական HBL India ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Related posts

Ախուրյանի 32/01 ընտրատեղամասում քվեարկել է Զավեն Մանուկյանը

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների