Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը դարձել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցել է հունգար Էրիկ Տորբայի հետ ու հաղթել 5:1 հաշվով և դարձել Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր:

67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը տուշեով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր` գերազանցելով վրացի Ռամազ Զոյիձեին:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր

Related posts

Հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները

Փրկարարները Ոսկեհատ գյուղում քաղաքացուն դուրս են բերել մոտ 12 մետրանոց ջրհորից․ նա հոսպիտալացվել է

Աշխարհում եզակի սեպագիրներից մեկը՝ Սպանդարյանում