Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Նոյեմբերի 25-ին Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ի հարցման ի պատասխան հայտնեցին, որ հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է մարդու մահ): Խաչատուրովն այժմ արտերկրում է։ «Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,- փոխանցեցին Դատախազությունից:

Related posts

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շիրակի մարզում ամփոփվել է 2025-26 ուստարին. կայացել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը