Գրանցվել է 516 դեպք, որից 225-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 516 դեպք, որից 225-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, բնական հրդեհի, երկրաշարժի, ուժեղ քամու՝ 1-ական, քարաթափման, փլուզման 2-ական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 67 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 98 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան