Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այսօր 2 մարդ է սպանվել, կա 1 վիրավոր:

Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը: Նրանց տվյալները մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակվել: Տեղի ունեցածի պատճառը, նախնական տեղեկություններով, կենցաղային է:

Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը