Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ

Երեկ՝օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի Ֆիզուլի ուղղությամբ:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում՝ տարհանվել է 1631 աճյուն:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը