Գների սահմանաչափի ներդրումից հետո էլ Ռուսաստանը կպահպանի հետաքրքրությունը նավթի վաճառքի նկատմամբ. Բլինքեն

Ռուսաստանը կպահպանի հետաքրքրությունը համաշխարհային շուկայում նավթի վաճառքի նկատմամբ գների սահմանաչափի ներդրումից հետո: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ռուսական կողմի այն հայտարարությունը, որ նավթի վաճառքն այն երկրներին, որոնք դրա համար գների առավելագույն շեմ կսահմանեն, կդադարեցվի:

Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը պետք է էներգակիրներ վաճառի, որպեսզի ապահովի իր տնտեսությանը:

G7-ի երկրների ֆինանսների նախարարներն ավելի վաղ հայտարարել էին ՌԴ-ից նավթի գների սահմանաչափ ներդնելու մտադրության մասին՝ արգելելով ծառայությունների մատուցումը ռուսական նավթի ծովային փոխադրումներին, եթե այն վաճառվի համաձայնեցված սահմանաչափից բարձր գնով։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Մոսկվան կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումներն այն երկրներ, որոնք որոշում կկայացնեն ՌԴ-ից նավթի արժեքը սահմանափակելու մասին:

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել