Գնել Սանոսյանն այցելել է միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված։
Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, տեղում նախարարին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները։
Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթեր։ Աշխատանքներ են տարվում ճանապարհային պատվածքի ուղղությամբ։
Նորոգվող մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցով։
Նշված հատվածի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Related posts

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում