Գնդակը ադրբեջանական կողմի դաշտում է. Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսից հետո հարցուպատասխանի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։

«Այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ։ Գնդակը ադրբեջանական կողմի դաշտում է։ Գործընթացը շարունակվում է։ Լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Սիմոնյանը։

Related posts

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է

Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը