Գյումրու տնակների հարցը՝ թվերով խճճված․ ո՞վ ունի պետության աջակցության իրավունք

Գյումրու տնակային ավանների խնդիրը դեռ շարունակում է մնալ քաղաքի ամենացավոտ ու երկարամյա խնդիրներից մեկը։ Քաղաքում դեռ կան հազարավոր տնակներ, որոնց բնակիչների կարգավիճակները, խնդիրներն ու պետության նկատմամբ ունեցած պահանջները նույնը չեն։

Տարիներ շարունակ տարբեր կառույցներ ներկայացրել են տարբեր թվեր, ինչն էլ հաճախ լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ քանի՞ մարդ է իրականում ապրում տնակներում, պետությունն ու՞մ հանդեպ ունի  պարտավորություն և, ի վերջո, ի՞նչ է նշանակում Գյումրին ամբողջությամբ ազատել տնակներից ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ այստեղ պետք է տարբերակել երկու խնդիր՝ Գյումրին տնակներից ազատելը  և անօթևանության կարգավիճակ ունեցող քաղաքացիների բնակարանային խնդիրը լուծելը։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում կառավարության և Քաղաքաշինության կոմիտեի հետ՝ խնդրի լուծման մեխանիզմները գտնելու ուղղությամբ։

Related posts

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը

Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան