Գյումրու Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում

Ապրիլի 14-ին՝ ժամը 09:02-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը