Գյումրու մութ փողոցները էկոլուսավորում կունենա՞ն

 

Քաղաքում լուսավորման խնդրից բողոքում են Գյումրու Մուշ, Անի ու այլ թաղամասերից: Օրինակ այս մեկը բնակիչներն են տեսագրությունը ուղարկել. տեսանյութ չէ լուսնի հակառակ կողմից. Գյումրու կայարանամերձ հրապարակն է ժամը 23-ից հետո: Ծայրամասային թաղամասերում խնդիրն ավելի է խորանում, լուսատուները հին են, վնասված ու աշխատում են հատ ու կենտ, այսինքն՝ լիարժեք լուսավորում չկա նաեւ բակերում. նշում են Անի թաղամասի բնակիչները: Բայց կան նաեւ բնակիչներ էլ, որ չեն բողոքում լուսավորման ժամային գրաֆիկից: «Այսօր» լրատվականը փորձեց պարզաբանում գտնել Գյումրու համայնքապետարանում: Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության պետ Կնյազ Մանասյանի խոսքով՝ քաղաքում երեկոյան ժամերին կյանքը կանգնում է: Լուսավորման ժամային գրաֆիկն էլ ավտոմատացված է:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ