Գյումրու Հայորդյաց տան ձյուդոյի դասարանի սանը գրավել է 1 -ին հորիզոնականը

Հայաստանի՝ Ձյուդոյի Երիտասարդների առաջնությունում, որը տեղի է  ունեցել Երևանում մարտի 15-ին, փայլուն հաղթանակ է գրանցել Գյումրու Հայորդյաց տան ձյուդոյի դասարանի սան Լևոն Վանոյանը ՝ գրավելով 1 -ին հորիզոնականը։  Այս մասին տեղեկանում ենք Գյումրու Հայորդյաց տան ֆեյսբուքյան էջից: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի՝ Ձյուդոյի Երիտասարդների առաջնությունում, որը տեղի ունեցավ Երևանում մարտի 15-ին, փայլուն հաղթանակ գրանցեց Գյումրու Հայորդյաց տան ձյուդոյի դասարանի սան Լևոն Վանոյանը ՝ գրավելով 1 -ին հորիզոնականը։ 
Շնորհավորում ենք մեր մարզիկին Հայորդյաց տանը ևս մեկ գեղեցիկ հաղթանակ բերելու համար և
մաղթում նորանոր հաղթանակներ ու բարձունքներ։
Մարզիչ՝ Ա. Բաղդասարյան»,- ասված է գրառման մեջ:

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն